Ռուսաստանի քննչական կոմիտեն Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի եւ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նկատմամբ քրեական գործ է հարուցել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի Քննչական կոմիտեի ներակայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
«Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, զինված ուժերի 25-րդ բրիգադի հրամանատարի, եւ ռազմական ղեկավարության այլ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել», - հաղորդել է Մարկինը:
Քննության տվյալներով՝ նրանց գործողություններում դիտարկվում են ՌԴ-ի Քրօրի երեք հոդվածներով նախատեսված հանցանշաններ՝ սպանությունների կազմակերպում, պատերազմի վարման եւ ցեղասպանության արգելված միջոցների կիրառում: