News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բացառվում է մաքսակետ ունենալ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Այդ մասին ասել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը՝ Արցախի համալսարանում կայացած հանդիպմանը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ եւ ՀՀ միջեւ մաքսակետ գործի, Ա. Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է՝ «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ եւ ՀՀ միջեւ: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղեւորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է»,- նշել է նա:

Վարչապետի խոսքով, «երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ եւ ՀՀ-ի միջեւ առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ