News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախյան գինու առաջին փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում: Այն կոչված է աշխուժացնելու Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումը` զբոսաշրջության միջոցով, ինչպես նաեւ դրական ազդեցություն թողնելու ԼՂՀ զբոսաշրջության զարգացման վրա:

Փառատոնը, որի նախաձեռնողն է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը, կարեւորվում է նաեւ արցախյան գինեգործության ավանդույթների վերծանման տեսանկյունից: Արցախյան գինու արտադրողների, ինչպես նաեւ ՀՀ գինեգործների համար այս տարվանից ստեղծվում է մի հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել իրենց արտադրության վաճառքը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել իրենց արտադրությունը եւ այլն:

Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը` տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն եւ իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների եւ Հայաստանի գինիները: Իսկ փառատոնի խորհրդին համահունչ կազմված մշակութային ծրագիրը հաճելի ու անմոռանալի պահեր կպարգեւի մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ