News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մեկնարկել է 5-ամյա ծավալուն «Մաքուր Հնդկաստան» ծրագիրը, որն ուղղված է երկիրն աղբից մաքրելուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նախաձեռնության, 5 տարուց՝ երկրի անկախության մարտիկ Մահաթմա Գանդիի 150-ամյակին ընդառաջ, երկրի յուրաքանչյուր ընտանիք կունենա զուգարան, խմելու ջուր եւ մաքուր փողոցներ», - նշել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ բնակչությանը կոչ անելով մաքրել երկրի ամեն մի անկյունը:

Ծրագրի շրջանակում Հնդկաստանի ամբողջ տարածքում շաբաթօրյակներ են անցկացվում: Զանգվածային մաքրման աշխատանքներին կամավոր միացել են առաջատար բուհերի ուսանողները: Պարտադիր կերպով մասնակցում են 3,1 մլն պաշտոնյաներ եւ ոստիկաններ: Տասնյակ հազարավոր հնդիկներ խորհրդանշական երդում են տվել, որ «ամեն տարի աղբի մաքրմանը կհատկացնեն 100 ժամ», «չեն աղտոտի եւ ուրիշներին էլ թույլ չեն տա դա անել»:

2011թ. մարդահամարի համաձայն՝ գյուղական տարածքներում տների 67%-ը զուրկ են զուգարաններից: Իշխանությունները ծրագրի իրականացման համար, ըստ նախնական կանխատեսումների, երկու տրիլիոն ռուփի կծախսեն  (33 մլրդ դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ