News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին այսօր կտանեն հետազոտման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ առողջական վիճակը ստուգելուց հետո պարզ կլինի՝ Հակոբ Ինջիղուլյանը կարող է շարունակել ծառայությունը, թե ոչ: Միայն առողջական վիճակի հստակեցումից հետո ՊՆ-ն որոշում կկայացնի:

Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանն հայտարարել է, թե  մտադիր է շարունակել հայկական Զինված ուժերի շարքերում ծառայությունը՝ լրացնելով մնացած 9 ամիսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ