News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող գյումրեցի առեւտրականներին ուղղորդում են ընդդիմության ներկայացուցիչները, իսկ պատգամավորներին հանդիպման կանչելու պահանջը ժողովրդինը չէ, այլ հենց ընդդիմադիր ուժերինը: NEWS.am-ի հետ զրույցում վստահ հայտարարեց Շիրակից մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը:

«Նախ ասեմ, որ մենք Ազգային ժողովի նիստերից չենք կարող դուրս գալ ու գնալ Գյումրի, հետո անիմաստ է փողոցում պայքարելը: Օրենքը շատ լավն է, բիզնեսին ընդհանրապես չի խանգարում, բացի դրանից էլ մենք Ազգային ժողովում այս հարցը քննարկում ենք, այնպես որ սխալ է փողոց դուրս գալը: Ինքս առաջարկում եմ, որ մի քանի ներկայացուցիչ մոտենա մարզպետարան, որտեղ իրենց կբացատրեն, թե օրենքն ինչքանով է լավը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Աղաբաբյանը շարունակեց պնդել, որ ցույց անելը ճիշտ երեւույթ չէ, առավել եւս որ նրանց ուղղորդում է քառյակը: Պատգամավորը սխալ է համարում հավաքվել, բողոքի ակցիաներ անելը՝ դրա փոխարեն առաջարկելով հանդիպում մարզպետարանի համապատասխան աշխատակցին եւ հասկանալ օրենքի առավելությունները:

«Ինչ վերաբերվում է «պահանջում ենք պատգամավորներին», դա ժողովրդի խոսքը չէ, այլ ընդդիմադիրներինը»,- ավելացրեց Աշոտ Աղաբաբյանը:

Նշենք, որ Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող գրեթե բոլոր առեւտրականները  արդեն 3-րդ օրն է հավաքվում են քաղաքի կենտրոնական շուկայի մոտ, փակում կենտրոնական փողոցներն ու պահանջում հանդիպում համապատասխան մարմինների հետ: Հոկտեմբերի 1-ին հավաքվածները պահանջել էին հանդիպում պատգամավորների հետ:

«Մենք պահանջում ենք մեր պատգամավորներին, որոնց ընտրել ենք ժամանակին: Թող գան, մեր նեղ օրվան մեր կողքին կանգնեն ու տան մեր օրվա հացի կռվի պատասխանը»,- զայրացած ասել են առեւտրականները:

Ի դեպ, գյումրեցիների հետ հանդիպման եկավ միայն ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ