News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 2-ի նիտում, Կառավարությունը որոշում կայացրեց 10 մլն դրամ հատկացնել Ուսուցչի օրվանը նվիրված տոնակատարությանը: Միջոցառումը կկազմակերպի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:

Որոշումը ներկայացրած ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է հստակեցնել, թե ինչի համար է հայցվում գումարը եւ ինչ կտա հանրապետության ուսուցիչներին:   

«Դե միջոցառում է, ամեն տարի ենք կազակերպում, գումարը դրա համար ենք խնդրում», - պատասխանեց Մկրտչյանը:

Սակայն այդ պատասխանը վարչապետին գուցե չափից ավելի ամբարտավան թվաց: «Դե լավ, ի՞նչ եք մունաթ գալիս, հաստատում ենք», - ասաց նա:

Տպել
Ամենաշատ