News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին թույլ չեն տալիս անցկացնել անհնազանդության ավտոերթ դեպի Բաղրամյան փողոցում գտնվող Ազգային ժողովի շենք: Ակցիայի մասնակիցներն այսօր՝ հոտկեմբերի 2-ին, մոտ 20 ավտոմեքենաներով հավաքվել էինՊռոշյան փողոցում՝ Դվին հյուրանոցի հարեւանությամբ, որրպեսզի սկսեին ավտոերթը, սակայն ոստիկանները փողոցը երկու կողմից փակեցին՝ թույլ չտալով շարժվել Պռոշյան փողոցով: 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ ոստիկանների հետ այժմ Պռոշյան փողոցում է նաեւ Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը, որը ակցիայի մասնակիցներին ասել է, որ նրանց խմբակային տեղաշարժն անօրինական է՝ մեջբերելով վարչական օրենսգրքի 124-րդ հոդվածի առաջին կետը:

Բողոքի ակցիայի մասնակիցները դեռ կանգնած են Պռոշյան փողոցում, նրանք նշում են, որ չեն ցանկանում գնալ քաղաքի ծայրամասեր, այլ ցանկանում են իրենց ավտոերթն անցկացնել հենց Երեւանի կենտրոնական փողոցներով եւ ուղեւորվել Ազգային ժողովի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ