News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետազոտությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ աղջկան առեւանգել է նրա մայրը

12 տարի առաջ իր մոր կողմից առեւանգված 17-ամյա ամերիկուհի Սաբրինա Ալենը գտնվել է Մեքսիկայում եւ արդեն վերադարձել է իր հայրենիք:

Աղջիկը փրկվել է ամերիկյան եւ մեքսիկական հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: «Ես ուրախությունից կորցրել էի ինձ, քանի որ աղջիկս գտնվել էր ողջ եւ առողջ», - հայտարարել է աղջկա հայրը:

Սաբրինա Ալենը անհայտ կորած էր համարվում 2002թ.-ից` 4 տարեկան հասակում: Հետազոտությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ աղջկան առեւանգել է նրա մայրը, ով երկար տարիներ արտաքին տեսքը փոխելու շնորհիվ կարողացել է ճողոպրել կալանավորումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ