News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանք է հրապարակել, որում ամփոփում է 2014 թ.  հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացության դեպքերը:

Այսպես, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով:

Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 38 դեպքերից  20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման/,  3-ը՝  մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:

Հարկ է նշել, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին  ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերիի ներթափանցման հետեւանքով: Ի դեպ, միայն 5 հոգի մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով:

Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Ինչպես տեսնում ենք գծապատկեր 1-ից` հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Միաժամանակ աղյուսակ 1-ի տվյալներից երեւում է, որ այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով մահացությունների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ