News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ-ի նախագահի հետ կառավարության եւ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը անարդյունք էր, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մնաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցում սկզբունքորեն իր կարծիքին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ օրենքը կկիրառվի, եւ մեր առաջարկված փոփոխությունները անընդունելի են: Միայն ֆինանսների նախարարի հրամանի հիման վրա անորոշ ժամանակով այն չի կշրջանցի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչնեին», - հստակեցրեց Մելքումյանը:

ՀԱԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` տվյալ պահին քննարկումը մտել է փակուղի: «Մենք հույս ունեինք, որ կառավարությունը փոխզիջումների կգնա, սակայն դա տեղի չունեցավ: Իշխող հանրապետական կուսակցությունը լիովին սատարեց կառավարությանը», - նշեց ընդդիմադիրը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ