News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված ընդդիմության անհանգստությունը որոշ չափով հանդարտվել է, երբ այսօրվա հանդիպմանը ֆինանսների նախարարը ներկայացրել է վարչապետի կարգադրությունն այն մասին, որ այս հարցով փոքր եւ միջին բիզնեսին չեն անհանգստացնի:

Այս մասին հոկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ իշխող կուսակցությունն ու կառավարությունը կողմ են, որպեսզի օրենքը գործի, եւ եթե ստացվի այնպես, որ շրջանառության հարկի ավելացման արդյունքում սուբյեկտները հարկային դաշտից անցնեն ԱԱՀ-ի դաշտ, ապա կկատարվեն նոր փոփոխություններ: «Հանրահավաքներին գալիս են ծաղկավաճառներ, գյուղմթերքներ վաճառողներ, մի խոսքով՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ: Սակայն օրենքը կարգավորել է նրանց հարցը եւ նրանցից փաստաթղթեր չեն պահանջի: Այսինքն մարդիկ փողոց են դուրս գալիս՝ առանց օրենքը կարդալու», - նշել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ