News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր ԵԽԽՎ-ն հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը» առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից.  բռնությունը քրիստոնեաների, ինչպես նաեւ   կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է  Հյուսիսային Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից  եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել 21-րդ դարի նորագույն ցեղասպանությունը.՝ «Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է ԲՀԿ պատգամավորը:

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է.

«Այն, ինչ կատարվում է այսօր Հյուսիսային Իրաքում, այլ կերպ, քան ցեղասպանություն՝ բնորոշել հնարավոր չէ: Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր են նման վայրագություններ: «Իսլամիստական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների եւ քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել: Ծայրահեղականների կարգախոսն  է՝ «Իսլամ, կամ մահ»: Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու  սպանել  երեխաների աչքի առաջ: Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են  որպես ստրուկ: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից անարգանքի ենթարկված կանայք, վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող փախստականների

ճամբարը, իրենց հայրենակիցներին խնդրել են սպանել իրենց: Ու երբ վերջիններս հրաժարվել են, աղջիկներն ինքնասպանություն են գործել՝ նետվելով ժայռից: Հազարավոր եզդի փախստականներ մահանում են սովից եւ ջրի պակասից: Այս ամենը զարհուրելի է եւ այս ամենը տեղի է ունենում այսօր, ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ:  Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ մանկահասակ երեխաների ողջ-ողջ թաղելու համար: Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ իր մասնագիտական պարտականությունը կատարող ամերիկացի լրագրողին հրապարակային գլխատելու համար:

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականները ականապատել ու պայթեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի՝  Սիրիայի Դեր Զորի  Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին:

Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետեւ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1.5 միլիոն հայրենակիցներ տեղահանվեցին ու ենթարկվեցին ցեղասպանության: 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում եւ թալանում: Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի  պատմությունը կրկնվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետեւողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին: Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ