News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցները չի կարելի կառուցել 5-7 տարվա ընթացքում: Այս մասին հոկտեմբերի 2-ին Կառավարությունում լրագրողներին հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումները:

Նա նշեց, որ եթե դպրոցաշինության ինչ-որ ծրագրեր վերանայվել են, ապա միայն ձգձգվածները: «Դպրոցը չպետք է կառուցվի 5-7 տարում: Նման երկարաժամկետ շինարարություն մենք չենք սկսել, որպեսզի պարզենք պատճառները»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր դպրոցաշինության պետական ծրագրերի իրականացման ժամանակ բացթողումների մասին: 2006-2013թ.թ. Հայաստանում ծրագրվում էր կառուցել եւ վերանորոգել 74 դպրոց՝ 33 մլրդ դրամ ընդհանուր գումարով (81 մլն դոլար): Սակայն 11 միլիարդը դեռեւս չի հատկացվել, իսկ դպրոցներից ոչ մեկի կառուցումը դեռեւս ավարտին չի հասցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ