News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի եւ միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի: Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից  495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ  95 տոկոսը: Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի  30-ից էլ  շուտ կավարտվեն:  Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետեւաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ  արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաեւ բարեկարգման այլ աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ