News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կհանդիպի ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հետ: Այս մասին Անդրեասյանը հայտարարել է հոկտեմբերի 2-ին խորհրդարանում: Ըստ նրա`  երկուշաբթի կայանալիք հանդիպմանը քննակվելու է Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի գործը:

Անդրեասյանը հիշեցրել է, որ ավելի վաղ մեկ այլ պատանդի` Ինջիղուլյանի գործով նամակ էր հասցեագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին: «Ցավոք, դրանից անմիջապես հետո հանձնակատարը փոխվեց: Սակայն մենք մշտական  կապի մեջ ենք գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ եւ նամակը հանձնեցինք նրա հաջորդին: Սակայն այնտեղ գործընթացներն այնքան արագ չեն, որքան մենք ենք ցանկանում», - նշել է Անդրեասյանը:

Հիշեցնենք, չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին պատահաբար հատել էր սահմանը եւ հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին սպանվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ