News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիան ու Մալազիան պատրասվում են մալայզիական բոինգի որոնումների վերսկսմանը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ սկզբնապես օդանավի խորջրային որոնումների նոր փուլը ծրագրվել է սկսել հոկտեմբերի 2-ից, սակայն Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության վարչության ներկայացուցչի փոխանցմամբ՝ վատ եղանակը ստիպում է հետաձգել որոնումները մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Մալայզիան եւ Ավստրալիան 60 մլն դոլար կառանձնանցնեն մարտին անհետացած Boeing 777-200 որոնումների համար:

Նոր որոնողական գոտին զգալիորեն հարավ է տեղակայված: Արբայակային տվյալների հսկայական ծավալները վերլուծության ենթարկած մասնագետները հանգել են այն եզրակացության, որ այդ գոտին պետք է մնա հյուսիսից հարավ ընկած այպես կոչված «յոթերորդ կամարի» սահմաններում, սակայն ոչ թե Ավստրալիայի արեւտյան, այլ դրանից հարավ-արեւմուք ուղղությամբ:

Malaysia Airlines-ի Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել էր  227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:

Մարտի 24-ին Մալայզիայի վարչապետը հայտնել էր, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում. այդ մասին են վկայում արբանյակային տվյալների վերլուծությունները:  Ենթադրաբար՝ ոչ ոք չի փրկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ