News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադացի հետազոտողները հաստատել են, որ սեպտեմբերին հայտնաբերված նավը «Էրեբուսն» է, որով 170 տարի առաջ շրջագայել եւ որի վրա մահացել է բրիտանացի հետազոտող Ջոն Ֆրանկլինը, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին:

Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ է պահանջվել՝ պարզելու համար, թե Ֆրանկլինի արշավախմբի երկու նավերից ՝ «Էրեբուսից» եւ «Թերորից» որն է գտնվել: Նավի նույնականացման համար ստորջրյա հնագետները օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ Ֆրանկլինի ղեկավարությամբ արշավախումբը «Էրեբուս» եւ «Թերոր» նավերով Արկտիկայի միջոցով որոնում էր Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս տանող ուղին: Ջոն Ֆրանկլինն ու 128 նավաստիներից բաղկացած անձնակազմը շրջագայությունը սկսել են 1845թ. մայիսին: Նրանց մասին վերջին նորությունները ստացվել են նույն թվականի օգոստոսին: Արշավախմբի հետագա ճակատագրի մասին հայտնի չէ: Ֆրանկլինի երկրորդ «Թերոր» նավը դեռեւս չի գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ