News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տյումենի Ռոշչինո օդանավակայանում «Յամալ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը թռչելիս բախվել է թռչունների երամի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը: Բախումից հետո լուրջ վնասներ, ըստ օդաչուների, չեն եղել, եւ թռիչքը շարունակվել է:

Սակայն վայրէջքից հետո ինքնաթիռի աջ շարժիչի հատվածում վնասվածքներ են հայտնաբերվել: «Ռոշչինո օդանավակայանում թռիչքների որակյալ մասնագիտական ապահովման բացակայության պայմաններում օդանավի ուղեւորների եւ անձնակազմի կյանքի եւ առողջությանն ուղղված իրական վտանգ է առաջացել»,- նշել է ավիափոխադրողը:

Օդանավում 95 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել: Ոչ ոք չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ