News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռ. Միքաելյանը, ՔԿ հիմնարկի բուժսպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Հ. Գասպարյանը եւ վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Ս. Աբրահամյանն ընդունել են դատապարտյալ Արտակ Հակոբյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկությունները, թե իբր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանը՝ ըստ դատապարտյալի կնոջ՝ «կիսամեռ վիճակում է, բժիշկներն էլ կարծես պատվեր են կատարում, ոչ մի օգնություն չեն ցուցաբերում, սպիներից անընդհատ թարախ է հոսում»:

«Բժշկական զննությամբ պարզվել է, որ շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում: Բժշկական խորհրդատվությունից հետո դատապարտյալին ցուցաբերվել է նաեւ ամբուլատոր բժշկական օգնություն»,-հայտնեցին ՔԿՎ-ից:

Նշենք, որ Armlur.am-ի փոխանցմամբ, դատապարտյալի կինը բաց նամակով դիմլ է նախագահին եւ հայտնել, թե ամուսնու վիճակը ծայրահեղ ծանր է: 

Տպել
Ամենաշատ