News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի համալսարանների ուսանողական խորհուրդների նախագահները պետք է անկուսակցական լինեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարեց հանրապետության օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ օմբուդսմենի պաշտոնական գրասենյակը այդ առաջարկությունը չի ձեւակերպել եւ վերջինս դա արտահայտում է՝ լոկ որպես առաջարկություն: «Սա հնարավոր միջոցառումներից է, որը կօգնի այն չվերածել այս կամ այն կուսակցության քաղաքական զենքի: Մենք կտրականապես դեմ ենք եւ պատրաստ ենք քննարկել այդ հարցի շուրջ ցանկացած առաջարկություն», - նշեց Անդրեասյանը:

Նկատենք, որ համալսարանների ուսանողները գործնականում վերածվել են իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ակտիվ ներկայացուցիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ