News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսային պաշտոնեական դիրքի չարաշահման հետեւանքով հեռացրել են պաշտոնից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տոմազո Սոդանոն:

Ավելի վաղ, Լուիջի Մաջեստրիսը դատապարտվել էր 1 տարի եւ 3 ամսվա ազատազրկման, տուգանքի, ինչպես նաեւ մեկ տարով պետական գործունեություն ծավալելու արգելքի: Նման դատավճռով է ավարտվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ դատախազ աշխատելու ընթացքում չարաշահումների մեջ մեղադրվող արդեն նախկին քաղաքապետի գործով հնգամյա գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ