News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է Չինաստանի եւ այլ երկրների հետ առեւտրում ռուբլիով հաշվարկներ կատարել: Ըստ MIGnews-ի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հետագայում մտադիր ենք ակտիվորեն ազգային արժույթ գործածել էներգետիկ ռեսուրսների, արտաքին առեւտրի այլ հաշվարկների ժամանակ ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների հետ»,- ասել է նախագահը:

«Ազգային արժույթի գործածման հարցում ռիսկերի նվազեցման լուրջ մեխանիզմներ, տնտեսական կյանքի մասնակիցների համար նոր հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել է նա:

Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում կապիտալի շարժի կամ արժութային գործարքների սահմանափակումներ մտցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ