News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 2012թ. Սարկոզիի նախագահական քարոզարշավի ֆինանսավորման գործով նոր դերակատարներ են ձերբակալվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը հստակեցնում է, որ խոսքը «Բիգմալիոն» գործի մասին է՝ համանուն PR գործակալության, որի միջոցով իրականացվել է նախկին նախագահի նախընտրական քարոզարշավի ծախսերի մի մասը: Որոշ տվյալներով՝ «Բիգմալիոնի»  միջոցով անցացվող միջոցառումների ընդհանուր գումարը հասել է մոտ 10-11 մլն եվրոյի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի ոստիկանությունը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով չորս մարդու է ձերբակալ: Ձերբակալվածների շարքում է  Bygmalion հաղորդակցական ընկերության նախկին ղեկավարներից Բաստիեն Միյոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ