News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդհատվեց, երբ դատավորը Նապոլեոն Օհանյանը մերժեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին։

Հայկ Ալումյանն իր միջնորդությունը հիմնավորել էր Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությամբ, որ ինքը համագործակցում է մարզի ուժային կառույցների հետ, ու քանի որ Սյունիքում բնակվող դատավորը կամա թե ակամա առնչվում է այդ ոլորտների հետ, նա չի կարող զերծ մնալ նրանց ազդեցությունից, ինչի մասին է վկայում այն, որ ոստիկանությունը, չնայած բերման ենթարկելու՝ դատարանի որոշմանը, չի կարողանում դատարան բերել գործով վկա, Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանին։

Փաստաբանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Տրդատ Խաչատրյանի հարցում, որը նույնպես գործով որպես վկա է անցնում, դատարանը նույնպես անաչառ վերաբերմունք չի դրսեւորում. «Նիստերի քարտուղարն առավոտյան  հայտարարել էր, որ վկա Տրդատ Խաչատրյանը ներկա է, սակայն նա այդ պահին դատարանում չէր։ Տրդատ Խաչատրյանի ներկայությունը ստուգված չի եղել, քարտուղարը մորից է հարցել և զեկուցել։ Սա ապացույց է, որ այս գործով տուժող կողմի ցանկացած հայտարարություն հիմք է ընդունվում: Սա իմիտացիա է»,-ասաց Հայկ Ալումյանը իր միջնորդության մերժումից հետո։ Նա հայտարարեց, որ այս պայմաններում դատարանը չի կարող պատշաճ քննություն անցկացնել, եւ հեռացավ դատարանի դահլիճից։

Տրդատ Խաչատրյանը, որը վկաների ներկա-բացակայի ժամանակ դահլիճում չէր, ավելի ուշ մտավ դահլիճ ու հայտարարեց, որ ինքը մեքենայի մեջ նստած սպասում է՝ երբ իրեն կկանչեն։

Դատավորը նիստը հետաձգեց, հաջորդ նիստը նշանակելով հոկտեմբերի 7-ին։

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ