News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակում են չլուծված մնալ զբաղվածության հետ կապված խնդիրները: Այս մասին հոկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով իր գրասենյակի 2013թ. տարեկան զեկույցը:

Նա նշել է, որ պետության կողմից հաշմանդամների համար նախատեսված աշխատանքային քվոտաները չեն լրացվում:

Ըստ նրա` իր հետ զրույցներում գործատուները պարզաբանում են, որ այդ խմբի մարդկանց աշխատանքի ընդունելն իրենց համար այլեւս ձեռնտու չէ:  «Նախկինում նրանք դրա համար պետությունից արտոնություններ են ստացել: Այժմ այդ արտոնությունները նվազել են», -բացատրել է Անդրեասյանը: Նա հավելել է, որ պետական մարմիններն էլ  հակադարձում են, թե արտոնությունները կրճատվել են նրա համար, որ  հենց դրանց պատճառով էլ հիմնականում  վարձում էին հաշմանդամներին, հաճախ` ձեւական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ