News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական իրավունքի իրացման դեմ ցանկացած «սառը ցնցուղ» անընդունելի է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հայտարարեց  օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով 2013թ. զեկույցը: «Այն ամենը, ինչը կարող է սառեցնող ազդեցություն ունենալ քաղաքացիների իրավունքների իրացման վրա, մեզ համար անընդունելի է: Մենք դեմ ենք նմանատիպ հայտարարություններին», - ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ցույցերի ժամանակ իրավախախտումներ թույլ չի տալ: Ի պատասխան Խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հանրապետություն «թեժ քաղաքական աշնան» խոստումներին՝ Գասպարյանը հայտարարել էր, որ դրա համար «սառը ցնցուղ» կգտնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ