News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեռ վաղ է խոսել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի,  գործի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով 2013-ի իր զեկույցը:

Նա նշել է, որ Շահեն Հարությունյանի գործով գնահատական ինքը չի կարող տալ, քանի որ իրավական գործընթացը դեռ չի ավարտվել: «Մեզ մոտ էլի դեպքեր են եղել անչափահասների հետ կապված, որտեղ մենք միջամտել ենք: Մենք պատրաստ ենք  դրան նաեւ հետագայում»,-ասել է Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։

Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ