News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ունի առողջական խնդիրներ` կապված նյարդային համակարգի, թոքերի, շնչառության եւ տեսողության հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը:

«Դեռ չենք կարող ասել, թե ինչ հիվանդություններ ունի Հակոբ Ինջիղուլյանը, սակայն մի բան հստակ է, որ առողջական խնդիրներ ունի, նյարդերն են լարված, շնչառությունն է վատ, գիշերները բաց բերանով է շնչում, բացի դրանից հազ ունի, տեսողության խնդիրներ: Թե այս խնդիրներն ինչքանով են կյանքին վտանգավոր, դեռ վաղ է որեւէ բան ասելը: Նույնիսկ չենք կարող ասել` սրանք գերության ընթացքում են ձեռք բերվել, թե դրանից հետո»,- ասաց նյարդաբանը:

Ինջիղուլյանն այսօր համալիր հետազոտությունների է ենթարկվել` լաբորատոր անալիզներ, գլխի, թոքերի ողնաշարի ռենտգեն, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սրտի էլեկտրագրություն եւ սոնոգրաֆիա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծվել է հատուկ հանձնաժողով` պարզելու, թե ինչ խնդիրներ ունի Ինջիղուլյանը:

NEWS.am-ի թղթակիցը շրջել է գերությունից վերադարձած զինծառայողի հետ եւ լսել նրա գանգատներն ու բժիշկների ցուցումները:

Հակոբ Ինջիղուլյանը բժիշկներին պատմեց, որ երիկամներին հարված է ստացել, ինչպես նաեւ գանգատվեց խեղդող հազից:

Նշենք, որ հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն հոկտեմբերի երեքին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերուն: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց: 2014թ. օգոստոսի 26-ին հայ ռազմագերին տեղափոխվել էր երրորդ երկիր, իսկ արդեն հոկտեմբերի մեկի գիշերը վերադարձել Հայաստան:

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք (ֆոտո)

Հակոբ Ինջիղուլյան. Սպառնում էին գնդակահարել, եթե ցանկանամ վերադառնալ Հայաստան

Ինչպե՞ս կլուծվի Հակոբ Ինջիղուլյանի ծառայությունը շարունակելու հարցը

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ