Բիզնեսից հարկերի չի կարող վերցնել ոչ ոք՝ անգամ ֆինանսների նախարարը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հարկային կանխավճարների մեխանիզմը, որը երկար ժամանակ էր գործում, 2015թ.-ին չեղյալ կհամարվի:
«Դրա փոխարեն մենք նոր մեխանիզմ կկիրառենք. բիզնեսը կարող է միջոցներ փոխանցել հատուկ հաշվեհամարին: Եթե հարկային պարտավորություններ ունենա, այնտեղից դրանք կմարվեն: Եթե ոչ՝ անմիջապես հետ կուղարկվեն: Ուստի ոչ ոք՝ սկսած ինձնից մինչեւ վերջին հարկայի տեսուճը, չի կարողանա կանխավճար վերցնել»,- հայտարարել է նախարարը:
Դրա հետ մեկտեղ՝ 2015թ.-ին կուժեղացվի հարկայի եւ մաքսային վարչականացումը, սակայն ոչ փոքր եւ միջին բիզնեսի համար: «Մենք որոշել ենք դադարեցնել ստուգումներն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները, եթե դրանք անհրաժեշտ չլինեն: Ընդ որում որոշումն ընդունել ենք անժամկետ եւ կփոխենք այն, եթե փոխվի ընդհանուր իրավիճակը»,-հավելեց Խաչատրյանը:




























