News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Այնթափ քաղաքում արած հայտարարության վերաբերյալ քննադատական հրապարակում է գրել Firat լրատվական գործակալության թղթակից Ֆերդա Չեթինը։

Firat-ի թղթակիցը նախ ուշադրության է հրավիրել Թուրքիայի նախագահի հետեւյալ արտահայտությանը, թե Քոբանին արդեն ընկել է։ «Ոչ թե Քոբանին է ընկել կամ ընկնելու է, այլ Էրդողանն է ընկելու եւ իսլամիստ-ավազակները»,-գրել է Firat-ի թղթակիցը։

Ֆերդա Չեթինն անդրադարձել է նաեւ Էրդողանի այն հայտարարությանը, թե մուսուլմանի համար «հարամ» է խլել այլ մուսուլմանի ապրանքը, կյանքը ու պատիվը։ «Էրդողանը չի ասում, թե որ կրոնին էլ պատկանի, մարդ սպանելը, նրանց գույքը թալանելը «հարամ» է, այլ ասում է, թե մուսուլմանը մուսուլմանին չպետք է անի։  Այսինքն, ըստ Էրդողանի՝ հայերին, ասորիներին սպանելը, նրանց գույքը թալանելը «հալալ» է»,-գրել է Firat-ի թղթակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ