News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայում եւ Երեւանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում:

«Բիզնես-Մարաթոն» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ ձեռներեցության դեպարտամենտը`միջտնտեսական եւ միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ: Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը երեւանաբնակ գործընկերների հետ  բժշկական սարքավորումների, մեքենաշինության, շինարարական եւ ներկայացված այլ ոլորտների  համագործակցություն ծավալելն ու առկա փորձը փոխանակելն է: Բացման խոսքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին,  նշել  է, որ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ձեւավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների առաջնահերթություններից է տնտեսական  փոխգործակցությունը, ինչի արդյունքում, ի թիվս  կյանքի կոչվող այլ ծրագրերի,  հնարավոր է դարձել կազմակերպել նաեւ գործարարների այս հանդիպումը:

Դավիթ Գեւորգյանը մոսկովյան պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներին: Երեւանի քաղաքապետարանի  զարգացման եւ ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի եւ քաղաքապետարանի համագործակցությանը, որի շրջանակում աշխատանքներ են տարվել նաեւ ՀՀ –ում ՌԴ դեսպանատան առեւտրային ներկայացուցչության հետ` Մոսկվայի եւ Երեւանի գործարարների պարբերական, այդ թվում նաեւ այս հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ գործարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազեւը նախ շնորհավորել է հայ գործընկերներին «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության առիթով եւ բեղմնավոր աշխատանք է մաղթել հայ եւ ռուս գործընկերներին: Մոսկվայի կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանն այսուհետ եւս հնարավորին աջակցելու են երկու քաղաքների գործարարների անմիջական համագործակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ