News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Tesla Motors ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է  Model S էլեկտրամոբիլի նորացված տարբերակը, հայտնում է «The Independent»-ը:

Model S-ի ստանդարտ մոդելներից  նոր P85D-ի գլխավոր տարբերությունը երկու էլեկտրական շարժիչներն են, որոնցից մեկը ուժ է հաղորդում առջեւի անվադողերին: Այսկերպ էլեկտրական մեքենան լիաքարշակ է դարձել: 0 -ից 100 կմ/ժամն էլեկտրասեդանը զարգացնում է 3 վայրկյանում, եւ սա շուկայում ամենաարագ սեդաններից մեկն է դարձնում այն:

Բացի այդ, P85D-ը ընդունակ է առանց լիցքավորման գրեթե 443 կմ անցնել, ինչը 16 կմ-ով ավելի է նախորդ մոդելի ցուցանիշից:

Մարզական էլեկտրամոբիլի շնորհանդեսի ժամանակ «Tesla Motors»-ի ղեկավար Էլոն Մասկը պատմել է նաեւ ավտոմատ կառավարման գործառույթների մասին, որոնք կհայտնվեն  բոլոր մեքենաներում:  Համակարգերից առաջինը հնարավորություն է տալիս մեքենային փոխել երթեւեկության  գիծը՝ վարորդի կողմից  շրջադարձի ազդանշանն այն ժամանակ միացնելուց հետո, երբ  տեսախցիկներից ստացված տվյալներն օգտագործելով էլեկտրոնիկան համոզվում է մանեւրի անվտանգության մեջ:

Tesla էլեկտրամոբիլները ինքնուրույն կարող են կայանել, կանգ առնել ճանապարհին խոչընդոտ հայտնաբերելու դեպքում եւ հետեւել ճանապարհային նշաններին: Արագությունը սահմանափակող ցուցանակներ նկատելով՝ մեքենայի էլեկտրոնային համակարգը  նվազեցնում է արագությունը՝ մինչեւ թույլատրելի աստիճան: 

Model S P85D-ի ամբողջական տարբերակը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին: Իսկ 2015 թ. փետրվարին կսկսեն  նվազ հզոր եւ թանկ մոդելների վաճառքը՝ 60D եւ 85D ինդեքսներով: Ավտոմեքենաները կարժենան 89  հազար դոլարից մինչեւ 120 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ