News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ սեպտեմբերին ծխախոտի գինը տարվա կտվածքով աճել է միջինը 8.2 տոկոսով: Գնի բարձրացումը սկսվել է ընթացիկ տարվա հունվարից, որը նշանավորվել է այդ ապրանքների անցմամբ ֆիքսված վճարումներից դեպի սովորական հարկային դաշտ:

Մեր օրենսդրության համաձան՝ գրանցված վճարումները փոխարինում են ԱԱՀ-ին կամ շահութահարկին: Հիշեցնենք, որ 2011-2013թթ. ներառյալ, գրանցված վճարումների սահմանը հայրենական ծխախոտների համար անշեղորեն աճում էր՝ նմանատիպ ներկրվող ապրանքերի հարկման տարբերության կրճատման նպատակով:

Ֆիլտրով հայրենական ծխախոտի համար գրանցած վճարը 5.5 հազարից հասել է 7 հազար դրամի 1000 հատի դիմաց: Այժմ ակցիզային հարկը կազմում է 5000 դրամ 1000 հատի դիմաց, սակայն դրան ավելացել են նաեւ այլ հարկեր՝ «սովորական» հարկեր: Ինչն էլ հանգեցրել գնաճի:

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում Հայաստանում ծխախոտի ներկրումը կրճատվել է 182.3 մլն հատով, կամ 18.9 տոկոսով: Ընդ որում միջին մաքսային արժեքը տարվա ընթացքում փոքր-ինչ կրճատվել է՝ 0.39 դոլարից(համարժեք է մոտ 160 դրամին) մինչեւ 0.35 դոլար(մոտ 144 դրամ): Միանգամայն հնարավոր է, որ  գների անկումը պայմանավորված է եղել նեկրման ոլորտում առկա տեղաշարժերով, այսինքն թանկարժեք ապրանքատեսակների թվի կրճատմամբ:

Ի պատասխան News.am-ի հարցման, «Գրանդ Տոբակո» ընկերությունը ծխախոտի թանկացման պատճառները կապել է ներկրվող թութունի գնի բարձրացմամբ, ինչպես նաեւ կից անհրաժեշտ նյութերի(ֆիլտրեր եւ այլն): Նշենք, որ տարիներ առաջ Եվրամիությունում որոշում էր ընդունվել ծխախոտ արտադրող ֆերմերների սուբսիդավորման հետեւողական կրճատման մասին, ինչն էլ, բնականաբար, ազդել է ծխախոտի արտադրության հումքի գների վրա:

Ավելացնենք, որ բազմաթիվ խանութներում, որոնք գտնվում են քաղաքների մարդաշատ բակերում, բարգավաճում է «յուրահատուկ» առեւտուրը: Այդտեղ ծխախոտը 5-10 դրամով ավելի թանկ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ