News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան իրավաբան եւ քաղաքական մեկնաբան Ալան Դերշովիցի՝ «The Jerusalem Post»-ում հրապարակված հոդվածը:

Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ամենից անհուսալի դաշնակիցն է: Երբ պաշտոնական Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրեցին օգնել կանխարգելել մարդասիրական աղետը Քոբանիում, այսինքն՝ իր սահմաններին մոտ, Անկարան նույնիսկ մատը մատին չխփեց: Պատճառն ակնհայտ է. Թուրքիայի առաջնորդները ցանկանում էին հնարավորինս շատ քրդերի սպանված տեսնել:

Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի քրդերն անկախ պետություն ստեղծելու համար պայքարում են պաղեստինցիներից էլ ավելի եւ դրա համար ավելի շատ հիմքեր ունեն իրավունքի, դիվանագիտության, բարոյականության եւ էթնիկ ինքնության տեսանկյունից: Սակայն թուրքերը միշտ անկախության ձգտողներին պատասխանել են կոտորածով:

Թուրքերը կոտորել են հայերին՝ չնայած մինչեւ հիմա հերքում են այդ լավ փաստագրված ցեղասպանությանն իրենց մասնակցությունը: Հիմա նրանք նպաստում են իրենց եւս մեկ թշնամու՝ քրդերի ոչնչացմանը:

Թուրքական կառավարությունը ՆԱՏՕ-ի ուժերին մերժել է պասիվ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ի՞նչ լավ բան կա մի «դաշնակցում», որը հրաժարվում է օգնել ճգնաժամի ժամանակ:

Թուրքերը նաեւ թշնամական արշավ սկսեցին Իսրայելի դեմ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակցի, պատճառաբանությամբ, որ իսրայելական զինվորներն ու ծովայինները պաշտպանվել են թուրքական քաղաքացիների մահացու վտանգավոր հարձակումներից, որոնցից ոմանք, պարզվեց, ահաբեկիչներ են, ովքեր փորձում էին կոտրել Գազայի հատվածում իսրայելական ռազմածովային ուժերի՝ միանգամայն օրինական շրջափակումը, որն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի հրթիռների ներմուծումը կանխարգելելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հակասեմական արտահայտություններ օգտագործեց իր նախընտրական արշավի ընթացքում եւ իր երկիրը տրամադրեց Իսրայելի դեմ՝ չնայած նախկինում այն հրեա ժողովրդի կարեւոր քաղաքական եւ ռազմական դաշնակիցն էր: Էրդողանը եսասիրաբար պահանջեց ներողություն խնդրել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ չնայած այս դեպքում ոչ մի ներողություն արդարացված չէր: Ներողությունը ստանալուց հետո նա հրաժարվեց իր խոսքերից եւ պնդեց Իսրայելի հետ իր վատ հարաբերությունները:

Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր պարտականությունների կատարումից Թուրքիայի հրաժարվելը ցասման հասցրեց Օբամայի վարչակազմին եւ ամերիկյան դաշնակիցներին:

Այսպես է արտահայտվել Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. «Սիրիայում մարդասիրական աղետի բոլոր սարսափներից հետո Թուրքիան պատճառներ է հորինում, որպեսզի չգործի՝ եւս մեկ աղետից խուսափելու համար: ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում, երբ իրենց սահմաններից երկու քայլ այն կողմ իսկական դժոխք է տիրում»:

Փորձագետները ենթադրում են, որ Էրդողանը Քոբանիի քաղաքացիական բնակչությանը պատանդ է պահում, որպեսզի ԱՄՆ-ից եւ քրդական առաջնորդներից զիջումներ պոկի: Եթե նրա պահանջները չիրականացվեն, նա ԻՊ-ի զինյալներին թույլ կտա ոչնչացնել հազարավոր քրդերի:

Քոբանիում 12.000 քաղաքացիական անձ կա: Նրանց «ժողովրդավարության եւ աշխարհիկության ամրող են» են կոչում: Եթե խմբավորումը գրավի քաղաքը, ապա միանգամայն հնարավոր է, որ բնակիչներին, եթե բախտը ժպտա, ընտրության հնարավորություն կտրվի. ընդունել մահմեդականություն կամ մահ:

Միակ պատճառը, որի համար Թուրքիայի մնում է ՆԱՏՕ-ում, նրա ռազմավարական դիրքն եւ հզոր բանակն է: Սակայն Անկարան իր դաշնակիցներին թույլ չի տալիս օգտագործել իր ուժեղ կողմերը: Այդ դեպքում ո՞րն է դրանց օգուտը: Իհարկե, տարածաշրջանում եւս մեկ պետություն գոյություն ունի, որը ռազմավարական դիրք եւ ուժեղ բանակ ունի: Այն ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցն է եւ հուսալի դաշնակից կլինի նաեւ ՆԱՏՕ-ի համար: Այդ ժողովուրդը երբեք ամերիկացիներին չի մերժի օգնել ԻՊ-ին հաղթելու կամ մարդասիրական աղետը կանխելու հարցում: Այդ երկիրն Իսրայելն է: Նրան երբեք չեն առաջարկել ՆԱՏՕ-ին անդամակցել: Սակայն Թուրքիային Իսրայելով փոխարինումը շահեկան կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ