News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի բնակչուհի, 30-ամյան Ռոզա Սահակյանը 10 տարվա անպտղությունից հետո այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատման միջոցով եռյակ է լույս աշխարհ բերել՝ մեկ տղա եւ երկու աղջիկ։

«Էդ պահն ուղղակի անբացատրելի է, ուզում ես իրենց կպնել, իրենց ձայնը լսես, էդ մի ուրիշ աշխարհ է: Անուններն արդեն որոշել եմ՝ Էլենա, էլիզա եւ Հայկ: Ամուսինս շատ ոգեւորված է, մենք էս պահին շատ երկար ենք սպասել՝ տասը տարի»,- ասաց երեխաների մայրը:

Վիրահատող բժիշկ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, ծննդկանի ու երեխաների վիճակը լավ է:

«Երեխաների քաշը նորմալ է՝ 1770գ, 1870գ եւ 1990գ, ընդհանուր սենյակ տեղափոխվելուց հետո երեխաներին կտանենք մոր մոտ»,-ասաց Դավիթ Աբովյանը:

Բժշկի խոսքով՝ հղիության սկզբնական շրջանում իրենք մորը խորհուրդ են տվել  հեռացնել պտուղներից մեկին, քանի որ ռիսկը մեծ է եղել, սակայն կինը հրաժարվել է. «Մայրը էս պարագայում չհամաձայնեց, եւ երեւի ճիշտը ինքն էր, եւ երեքն էլ առողջ ծնվեցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ