News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխական հեղինակավոր «IDnes.cz» («Այսօր») համացանցային պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան ս.թ. հոկտեմբերի 13-ին հրապարակել է «Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին»՚ հոդվածը (ստորեւ ներկայացվում է թարգմանաբար), որում մտահոգություն է հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ: Նա անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս թեմայով նախկինում եղած հրապարակումներին:

«Իսլամական ծայրահեղականներն անցած ամիս ոչնչացրել են քրիստոնեական եկեղեցի-հուշահամալիրը Սիրիայի Դեյր Զորում, որը սրբավայր էր հայերի համար: Այդ եկեղեցի-հուշահամալիրի բակում գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Ծայրահեղականներն իրենց արարմունքն արդարացնում են այն իսլամին դեմ լինելու հանգամանքով:

BBC-ի տեղեկացմամբ, ծայրահեղականները նշել են, որ հուշ եւ գերեզման պաշտելը իսլամին դեմ է: Իսլամիստ զինյալները խոստացել են, որ այդպիսի հուշահամալիրներն այլեւս պետք է ոչնչացվեն: Գրեթե վերջին մեկ ամսվա ընթացքում ավիրվել են մահմեդականների, քրիստոնյաների եւ հրեաների մի շարք հուշահարձաններ:

Դեյր Զորում սեպտեմբերի վերջին ծայրահեղականների կողմից ոչնչացված քրիստոնեական եկեղեցին հայկական համայնքի համար ուներ հատուկ նշանակություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրն է, որտեղ գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Սեպտեմբերի 21-ից սոցիալական ցանցում արդեն տեղադրվել էին ավերված եկեղեցու մի շարք լուսանկարներ:

Այդ եկեղեցին գործում է նաեւ որպես գերեզմանատուն, ինչպես նաեւ քրիստոնյաների հավաքույթի կենտրոն թե Սիրիայի, թե Լիբանանի քրիստոնյաների համար: 2002 թվականից սկսած ապրիլի 24-ին երթեր էին կազմակերպվում դեպի այդ եկեղեցի: Այդ հուշահամալիրի տարածքում թաղված են ավելի քան 1 միլիոն հայկական եւ ասորեական քրիստոնյաներ, որոնք սպանվել են թուրք մահմեդականների կողմից:

«Այդ վայրը հայերի համար ունի մոտավորապես այն նշանակությունը, ինչ Օսվենցիմը՝ հրեաների համար», – գրել է «Ժողովրդական լուրեր» թերթի իր մեկնաբանությունում  քաղաքագետ Տոմաշ Շմիդը:

Հուշահամալիրի ոչնչացումը մեծ արձագանք չգտավ: Կատարվածի մասին իր քննադատությունը հայտնեց միայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Նա նշեց. «Ես դատապարտում եմ հայերի համար մեծ արժեք ունեցող հայկական եկեղեցու ոչնչացումը Դեյր Զորում, քանի որ Ֆրանսիան ընդունում է բոլոր կրոնները եւ հարգում հոգեւոր արժեքները: Բոլոր հուշահամալիրները պետք է զերծ նման հարձակումներից», - մեջբերել է «Արմենպրեսը»:

Ավելի ուշ արձագանքել է նաեւ Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գրասենյակը (OHCHR): «Մենք դատապարտում ենք եկեղեցու եւ եկեղեցական այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը: Կրոնական հաստատությունները հատուկ պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով եւ պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից» , - ասված է հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գրասենյակի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի հայտարարության մեջ: Նա նաեւ ավելացրեց, որ Սիրիայի ղեկավարությունը վերջին շրջանում եւս հարգանք չի տածում հուշահարձանների նկատմամբ, եւ դրա վառ օրինակներն են վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացված մի շարք պատմական եւ հնեաբանական հուշահամալիրներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ