News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

32-ամյա ամերիկացի Էնդրյու Ուոլսը դատի է տվել բժիշկներին, որոնք նրան կանացի վարդագույն վարտիք են հագցրել, հաղորդում է «Mirror»-ը: Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Դելավեր նահանգի Վիրաբուժության կենտրոնում, 2012-ի հոկտեմբերին:

Հայցի մեջ նշվում է, որ երբ Ուոլսը վիրահատությունից հետո արթնացել է, իր հագին կանացի վարդագույն վարտիք է եղել: Նա ընդգծել է, որ երբ այցելել է բժշկական կենտրոն կոլոնոսկոպիայի համար, իր հագին նման բան չի եղել:

Երիտասարդ տղամարդու փաստաբանը մեղադրել է բժիշկներին անթույլատրելի արարքի մեջ, որը դուրս է պարկեշտության սահմաններից: Նրա խոսքով՝ այդ դեպքից հետո իր պաշտպանյալն այնպիսի սուր էմոցիոնալ ցնցում է ապրել, որ կորցրել է աշխատունակությունը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Էրդյու Ուոլսն աշխատում է նույն վիրահատության բժշկական կենտրոնում, եւ իր գործընկերներից նման բան չէր սպասում:

Բժշկական տնօրենը հրաժարվել է մեկնաբանել իր աշխատակիցների կատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ