«Orogen Gold» ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է այն բանից հետո, երբ այն հայտարարել է 75 հազար բրիտանական ֆունտ ստերլինգ ներդման մասին իր տնօրենների շրջանում բաժնետոմսերի տարածման շնորհիվ: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Proactive Investors» կայքը:
Միջոցներն օգտագործվելու են Հայաստանում ոսկու արդյունահանման հեռանկարային «Մուծք» նախագծի շրջանակներում երկրահետազոտական աշխատանքների ծրագրի համար հավելյալ շրջանառվող կապիտալի ապահովման նպատակով: Այդ միջոցներից բացի՝ անցյալ ամիս 1,125 մլն ֆունտ ստերլինգ էր ձեռք բերվել բաժնետոմսերի տեղադրման շնորհիվ: Մուծքում հորատման արդյուքներն անցյալ ամիս ցույց են տվել, որ հանքավայրում ոսկու հանքի գոտին տարածվում է 300 մետր դեպի հյուսիս: