ԱՄՆ-ի ազգային վիճակագրական ծառայությունը հետաքրքիր տվյալներ է հրապարակել: Պարզվում է, որ մեր մոլորակում բջջային հեռախոսների թիվն արդեն գերազանցում է Երկրի բնակչության թվաքանակը՝ կազմելով ավելի քան 7,2 մլրդ միավոր:
Ընդ որում, նշվում է, որ մեր մոլորակում բոլորը չէ, որ ունեն սմարթֆոն, պլանշետ կամ բջջային հեռախոս, գրում է Informing-ը:
Բացի այդ յուրաքանչյուր վայրկյան Երկրում մեկ երեխա է լույս աշխարհ գալիս, եւ հենց այդ նույն մեկ վայրկյանում մոտ 10 նոր SIM-քարտ է ակտիվանում: