News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլին շարունակում է թուլանալ համաշխարհային արժույթի նկատմամբ: Վերջերս Ռուսաստանում եվրոն դարձյալ հասավ իր բացարձակ առավելագույն նիշին ընթացիկ տարում՝ 51,2 ռուբլի: Ինչպես հայտնի է, այդ երկրի արժութային շուկայի վրա ազդում է արտաքին քաղաքական ու ներքին տնտեսական խնդիրների գորդյան հանգույցը: Ռուսական տնտեսության ոչ այդքան ուրախալի վիճակին ավելացել են ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները, ինչպես նաեւ նավթի համաշխարհային գնի անկման միտումները:

Այս ամենից բացի՝ ռուսական ռուբլուն մռայլ հեռանկար է սպասում: Ենթադրվում է, որ գալիք տարում ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը կբարձրացնի հաշվետու դրույքը: Եթե տեղի ունենա, ապա դոլարը կամրապնդվի մյուս առաջատար արժույթների համեմատ, այդ թվում նաեւ ռուսական ռուբլու: Սա հավելյալ գործոն կծառայի ռուսական արժույթի թուլացման համար:

Միլիարդավոր դոլարների ուղղակի արտարժութային ինտերվենցիաներից բացի՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը փորձում է պահել ռուբլու արժույթի անկումը սկզբունքային նոր մեթոդներով: Մասնավորապես, հոկտեմբերի վերջին իրականացվելու  են խոշոր գործարքներ արտարժույթով: Ընդ որում բանկերի առավելագույն պարտքը նախատեսվում է 2016թ.-ի դեկտեմբերին 50 մլդ դոլարի չափով:

Կօգնի արդյոք հաղթահարել շահարկումներն արժութային շուկահյում, դեռ հայտնի չէ: Որոշ գնահատականների համաձայն, կապիտալի արտահոսքի տարեկան ծավալը Ռուսաստանում կազմել է 100 մլդ դոլար:

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբերի 17-ը Ռուսաստանում դոլարն ամրապնդվել է 15,6 տոկոսով: Հասկանալի է, որ այդ երկրի աշխատանքային միգրանտների համար սա տհաճ փաստ է: Սակայն անգամ դրամական փոխանցումները  ռուբլիով չեն փրկի մեր ստացողներին կորստից: Քանի որ վերոհիշյալ ժամանակաշրջանում Հայաստանում ռուբլին նկատելիորեն «թուլացել է»՝ 17,4 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ