News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուբայում շարիաթի դատարանը որոշել է  ամուսնական զույգին ամուսնալուծել, քանի որ կինը գտնվում է «ջինի ազդեցության տակ», հայտնում է BBC-ն:

Տղամարդը բողոքել էր, որ կինը կատաղիորեն հրաժարվում է ամուսնական պարտքը կատարելուց եւ բոլորովին իր հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Բոլոր պահանջների համար նա խնդրում է դիմել իր ծնողներին, որոնք էլ իրենց հերթին հայտարարում են, թե իրենց դստեր մեջ վաղուց ջինն է նստած, փոխանցում է Lenta.ru-ն:

«Կինն ու իր ընտանիքը խաբել են իմ պաշտպանյալին, նրանք պարտավոր էին հարսանիքից առաջ տեղեկացնել, որ հարսնացուի մեջ ոգի է մտել»,- դատարանում հայտարարել է հացվորի փաստաբանը:

Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել եւ զրոյացրել ամուսնությունը: Սակայն ամուսինը պարտավորվել է կնոջը 40 հազար դիրհամ (մոտ 11 հազար դոլար) վճարել՝ որպես մեկանգամյա ալիմենտ:

Ավելի ուշ սակայն «իրավաբանները» փոշմանել են եւ «մեղավորին» զրկել դրամական որեւիցե աջակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ