News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում հայտնաբերել են նախկինում անհայտ դինոզավրի քարացած մնացորդներ, հաղորդում է «The Huffington Post»-ը: Պալեոնտոլոգների կարծաիքով՝ կենդանության ժամանակ տաչիրապտորը(Tachiraptor admirabilis), որը ստացել էր «տաչիրյան գող» մականունը, տարբերվում էր փոքր չափերով ու բուռն պահվածքով:

«Ամենայն հավանականությամբ, տաչիրապտորը որսում էր չփով փոքր ցանկացած կենդանում»,- նշում է հետազոտության համահեղինակ Մաքս Լենգերը Սան-Պաուլուի համալսարանից:

Հետազոտողների միջազգային խումբն Անդերում հողի տակից ստորին վերջույթի ոսկորներ է հայտնաբերել: Դրանք վկայում են, որ դինոզավրի երկարությունը կազմել է 1.5-2 մետր: Հնագույն սողունն ապրել է մոը 201 մլն տարի առաջ, հաղորդում է «Գիսմետեոն»:

«Այն ժամանակ Պանգեան տրոհման փուլում էր,- պատմում է Լանգերը:- Ամենուրեք հրաբխային ակտիվություն կար, այդ դինոզավերի բնակության վայրում գետ է հոսել:

Հետազոտողները համարում են, որ տաչիրապտորն ավելի խոշոր դինոզավրերի նախնին է: Նոր տեսակի հայտանբերումը կարող է լույս սփռել տրիասովյան ժամանակաշրջանում դինոզավրերի էվոլյուցիայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ