News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը NEWS.am-ի թղթակցին ուղարկել է մի քանի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իսկապես, գրություն ուղարկել է ԱԱԾ եւ այդ գրության հիման վրա էլ իր պաշտպանյալի դեմ գործ է հարուցվել:

Գրություններից մեկը Արթուր Բաղդասարյանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից ստացված փաստաթղթերը ԱԱԾ ուղարկելու մասին է, մյուսը այդ գրությունը ԱԱԾ-ում մի քննիչից մյուսին հասցեագրելու մասին է: Մյուս երկու գրությունները վերաբերում են փաստաթղթերի ցուցակին եւ քրեական գործի առաջին էջն է: Հակոբ Ճարոյանը շեշտեց, որ Արթուր Բաղդասարյանի կողմից գրություն ուղարկվել է ապացուցում է նաեւ փաստաթղթերի ուղարկման ամսաթիվը եւ համարը, որը նույնն է:

Հետաքրքիր է, որ եթե Արթուր Բաղդասարյանի ԱԱԾ ուղարկելու գրության մեջ փաստաթղթերի թիվը 25 է, ապա ԱԱԾ-ում մի քննիչից մյուսին վերահասցեագրելիս դրանք դառնում են 10-ը, 15 թերթ կորում է: Այս եւ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքների փաստաբանը խոստացել է անդրադառնալ ավելի ուշ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արթուր Բաղդասարյանը որեւէ նման գրություն չի ուղարկել եւ ընդհանրապես այդ գործի հետ կապ չունի:

Ներկայացնում ենք մեզ ուղարկված փաստաթղթերի լուսանկարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ