News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեռլինի հաջորդ քաղաքապետ կդառնա սոցիալ-դեմոկրատ Միխայել Մյուլերը, ով այս պահին պատասխանատու է Գերմանիայի մայրաքաղաքի զարգացման հարցերի համար:

Մյուլերի թեկնածության օգտին շաբաթ քվեարկել է իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների 59,1 տոկոսը: Մնացած ձայները միմյանց միջեւ կիսել են սոցիալ-դեմոկրատ Յան Շտեսը, ով հավաքել էր ձայների 20,9 տոկոսը եւ պաղեստինյան ծագմամբ քաղաքական գործիչ Ռաեդ Սալեհը 18,6 տոկոս ձայնով, նշվում է «Associated Press» գործակալության հաղորդագրության մեջ:

Միխայել Մյուլերը պաշտոնում կփոխարինի Կլաուս Վովերայթին, ով Բեռլինի քաղաքապետն էր 2001թ.-ից: Վովերայթի հրաժարականի մասին հայտնի էր դարձեկ օգոստոսի վերջին: Քաղաքական գործիչը ծրագրում է պաշտոնը լքել է դեկտեմբերի 11-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նախկինում հաղորդում էին, նրա անձի հետ կապված քննարկումները սեփական կուսակցության ներսում խանգարում էին նրա աշխատանքին: Վովերայթն այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքական կյանք վարել, նա նաեւ հայտարարել է, որ կթողնի Բեռլինի նոր օդանավակայանի վերահսկողական խորհրդի ղեկավարի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ