News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեխիայում իշխող ձախ ցենտրիստական կոալիցիան՝ կազմված Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, «ANO» շարժումից եւ Քրիստոնեա-դեմոկրատական միությունից, իր դիրքերն ամրապնդել է չեխական խորհրդարանի վերին պալատի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին:

Ընտրությունների արդյունքների համաձայն՝ առաջին փուլին մասնակցել է ընտրողնրի 38 տոկոսը, երկրորդ փուլում՝ 16 տոկոսը, վերընտրվել է սենատորների մեկ երրորդը: Շատ տեղեր են ստացել սոցիալ-դեմոկրատները՝ 9 տեղ, քրիստոնյա-դեմոկրատներին բաժին է հասել 5 մանդատ, «ANO» շարժման ներկայացուցիչներին՝ 4: Այժմ իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները Սենատում 81 տեղից 46-ն են զբաղեցնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չեխական Սենատի մեկ երրորդը թարմացվում է երկու տարին մեկ անգամ, անդամներն ընտրվում են 6 տարով:

Սենատի ընտրություննեի նման ելքը թույլ կտա ամրացնել երկրում իշխող կոալիցիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում. ստորին պալատում ձախ ցենտրիստական կոալիցիային է պատկանում 200 մանդատներից 111-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ