News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր՝ հոկտեմբերի 18-ին կայացած «Արմպրոդէքսպո-2014» ցուցահանդեսին Հայաստանի մարզերը ներկայացնող  տաղավարներից մի քանիսում մարզպետները վարչապետ Հովիկ Աբրահամյանին անձամբ ներկայացրին իրենց մարզերի արտադրանքը։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը իր ղեկավարած մարզի գյուղատնտեսական արտադրանքը վարչապետին ներկայացնելիս նշեց, որ արտադրողները խնդիրներ ունեն արտահանման ավելացված հարկի հաշվանցումների հետ։ Վարչապետն արտադրողին խորհուրդ տվեց այդ հարցով դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ խոստանալով, որ նրան կօգնեն։

Տավուշի մարզից պահածո արտադրող ընկերության ներկայացուցիչը պատմեց, որ արտահանման պայմանագրեր ունի մի քանի եվրոպական երկրների հետ, ինչը վարչապետի մոտ հարց առաջացրեց՝ արդյոք արտադրանքը Ռուսաստան արտահանվում է, թե ոչ, ինչին արտադրողը պատասխանեց, որ այս տարի արդեն մեկ մեքենա արտահանել է։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) նույնպես ներկայացրեց իր մարզի գյուղատնտեսական արտադրողների տեսականին՝ մուրաբաներ, հանքային ջուր, լիմոնադներ։

«Մոսկվայում են տղերքը աշխատում, եկան, մեզ մոտ էլ արտադրություն դրեցին, հիմա էս ջրերն են արտադրում, մուրաբաները»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը։

Սյունիքի մարզում ջերմոցներից ստացված բերքը ներկայացնելիս Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ մարզի ջերմոցային տնտեսությունները կառավարության աջակցության կարիքն ունեն եւ օժանդակություն ստանալու դեպքում մոտ 500 աշխատատեղ կբացվի՝ 200 հիմնական եւ 300 ժամանակավոր։

Վարչապետը այնուհետեւ «Երեւան-Էքսպոյի» շենքի ներսում ծանոթացավ գյուղատնտեսական այլ արտադրողների արտադրանքին, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, իրացման եւ արտահանման ծավալներով, համտեսեց, նաեւ նվեր ստացավ ալկոհոլ։

Նշենք, որ  «Արմպրոդէքսպո-2014»-ին մասնակցում էր 67 ընկերություն, որոնք ներկայացնում էին գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ