News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկավոր է պատրաստ լինել, որ մի օր Ռուսաստանը կարող է միանալ աշխարհագրական անվանումների պաշտպանության համաձայնագրին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Երեւանի շամպայն-գինու գործարանի» խորհրդի ներկայացուցիչ Հրայր Հակոբյանը: «Օրինակ, հայկական կոնյակի հետ նման խնդիր չկա: Եթե վաղը Ռուսաստանն արգելի այդ անվանումը ոչ ֆրանսիական խմիչքներ համար, հոգ չէ. եթե ռուս գնորդը հայկական կոնյակ է փնտրում, նա խանութում «կոնյակ» չի փնտրում, այլ «Արարատ»: Բառն արդեն ապրանքանիշ է դարձել հայկական արտադրանքի համար, ուստի որպես արտադրող ես կցանկանայի, որ այն մեկ արտադրողի իրավական սեփականությունը չլիներ»,- նշեց Հակոբյանը:

Ընկերությունը Եվրոպա արտահանվող շամպայնը բրենդավորում է որպես գազավորված գինի: Սակայն ռուսական շուկայում գործարանի համար դրույքը բարձր է, քանի որ այնտեղ ավելի շատ հայկական շամպայն է արտահանվում: «Շամպայնի» կորուստն արդեն մտածելու տեղիք է տալիս:

Այդ անվանումը կլինի կամ մեկ այլ, սակայն Հայաստան գինեգործներին ապրանքանիշը հարկավոր է: Նույնիսիկ դրանցից ամենախոշորի համար բարդ է միայնական ռուսական շուկայում գովազդային արշավ կազմակերպել, նկատել է Հակոբյանը:

«Ուստի այժմ մենք՝ արտադրողներս, դիմել ենք կառավարությանը, ցանկանում ենք համաձայնության գալ, ինչպես է հնարավոր համակարգել այդ գործընթացը, որպեսզի դիմանանք Ռուսաստանի շուկայում»,- հավելել է նա:

Նշենք, որ 2013թ.-ին Հայաստանից արտահանվել է 174,2 հազար լիտր գազավորված գինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ