News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունը հոկտեմբերի 18-ի գիշերը 455 միգրանտի է ձերբակալել Միջին Ասիայից, Բելառուսից: Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի վարչությանը:

Ինչպես նշում է աղբյուրը, ցուցակում են ընդգրկված Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ներկայացուցիչներ: Ստուգում են բոլոր ձերբակալվածների մասնակցությունը հանցագործություններին, պարզում են, օրինական են արդյոք նրանք Ռուսաստանի տարածքում: «Չի բացառվում, որ արդյունքների հիման վրա քրեական գործ հարուցեն անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում օրինական հիմունքներով գտնվելու կարգը խախտած աշխատանքային միգրանտները կարող են 10 տարվա մուտքի արգելք ստանալ: Հոկտեմբերի 14-ին Պետդուման ընդունել է  համապատասխան օրինագիծն առաջին ընթերցմամբ: Անօրինական հիմունքներով Ռուսաստանում գտնվելու համար պատիժը խստացնել առաջարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ