News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընտրությունները, որոնք կանցկացնեն ահաբեկիչները «ԴԺՀ»-ի եւ «ԼԺՀ»-ի տարածքներում, չեն կարող եւ չեն ճանաչվի Միլանի խորհրդակցությունների ոչ մի մասնակից երկրի կողմից, այդ թվում Ռուսաստանի: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ մեջբերելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով այդ մասին հայտարարել է ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսպես կոչված ֆեյք ընտրությունները, նոյեմբերի 2-ին կամ մեկ այլ օր, եթե դրանք տեղի ունենան ոչ ուկրաինական օրենսդրության համաձայն, առանց հրադադարի ռեժիմի պահպանման, առանց միջազգային դիտորդների, չեն կարող եւ չեն չճանաչվի խորհրդակցության ոչ մի մասնակցի կողմից»,-ասել է Պորոշենկոն:

«Մինսկում խորհրդակցության բոլոր մասնակիցները հայտարարել են, որ ուկրաինական «խաղաղ պլանը», մինսկյան փաստաթղթերը, ներառյալ արձանագրությունը եւ մեմորանդումը, համարվում են հիմնարար, որի հիման վրա մենք շարունակում ենք մեր հետագա քայլերը»,-նշել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին մեկնել է Միլան, որտեղ հոկտեմբերի 17-ին մասնակցել է «Ասիա-Եվրոպա» 10-րդ գագաթաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ